Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հրանտ Դինքի անվան դպրոցի սաներին

02.05.2013

Ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Արնովիլ քաղաքի Հրանտ Դինքի անվան դպրոցի սաներին եւ նրանց փոխանցեց իր օրհնությունն ու բարեմաղթանքները: Նրանք հայրենիք էին եկել` ծանոթանալու Հայաստանի պատմական եւ հոգեւոր-մշակութա-յին արժեքներին: Դպրոցը բացվել է Ֆրանսահայերի ջանքերով եւ կրում է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի անունը: