Բրազիլիայի հայոց թեմում շքանշան է հանձնվել ատենապետ Տիգրան Քյուլցյանին

11.12.2023

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և թեմակալ առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Բրազիլիայի հայոց թեմի Ս. Գևորգ եկեղեցու վարչության ատենապետ Տիգրան Քյուլցյանին՝ ի գնահատություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մատուցած երկարամյա, նվիրյալ և օգտաշատ ծառայության: