Բռնի տեղահանված արցախցիները տնօրհնեքի համար աշխատավայր են հրավիրել արցախցի քահանայի
29.04.2024
Արցախից բռնի տեղահանությունից հետո Հայաստանում հաստատված արցախցիները հետզատկական շրջանում հաճախ են դիմում քահանային իրենց տներում զատկական տնօրհնեք կատարելու և տիրոջ հարության ավետիսը հնչեցնելու համար: Սովորաբար նրանք այդ հարցով դիմում են տեր Անդրեաս քահանա Թավադյանին։