Բողոքի ակցիա՝ ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյա ֆորումի անցկացմանը Հայաստանում
13.11.2018
Նոյեմբերի 6-ին «Հանուն ազգային արժեքների» երիտասարդական շարժման նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյա ֆորումի անցկացմանը Հայաստանում: Հոգևորականների առաջնորդությամբ ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, ապա՝ Բաղրամյան 26: Բողոքին մասնակցում էին հասարակական տարբեր կազմակերպությունների, միությունների անդամներ, բուհերի ուսանողներ՝ արտահայտելու իրենց մտահոգությունը ոչ ցանկալի զարգացումների առնչությամբ: