Փետրվարի 24-ին հայոց բոլոր եկեղեցիներում տոնախմբվեց Սուրբ Վարդան զորավարի և նրա 1036 մարտիկների հիշատակության տոնը

24.02.2022

Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց սուրբ պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Սրբոց Վարդանանց քաջերից էր նաև Գարեգին Սրվանձտյան իշխանը: Ի պատիվ նրա, այս օրը նաև Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի անվանակոչության օրն է: