Բերդի Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնարկեք

24.05.2012

Մայիսի 20-ին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը կատարեց Բերդ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը։ Եկեղեցու բարերարն է հանգուցյալ պարոն Ջոն Ստեֆենսը (Ֆրեզնո, Կալիֆորնիա, ԱՄՆ): Շինարարության գործընթացին նպաստում են նաև Բերդ համայնքը և «Այգեձոր» շինարարական ընկերությունը։ Քաղաքի երկու եկեղեցի ավերվել է խորհրդային տարիներին՝ 80 տարի առաջ։