Բացվեց Տ. Ներսեհ վրդ. Խալաթյանի նկարների ցուցահանդեսը

29.01.2016

Հունվարի 24-ին, օրհնությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Քահանայից պատրաստության լսարանի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ներսեհ վրդ. Խալաթյանի` գեղանկարի եւ գրաֆիկայի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը, որի շրջանակներում ներկայացված են 45 նկարներ: