Բացվեց Գյումրիի հայորդյաց տունը

08.12.2014

Դեկտեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Գյումրու հայորդյաց տան բացման արարողությունը: Այն Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող ութերորդ հայորդյաց տունն է, որն ամբողջությամբ նորոգվել և բարեկարգվել է ազնիվ բարերարությամբ ամերիկաբնակ տիկին Սանդրա Շահինյանի-Լայթներ: