Բացվել է Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդես

20.02.2024

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվել է Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդես: Հեղինակը թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանն է:

Ներսիսյան դպրոցի և Թբիլիսիում հայկական հետքն ուսումնասիրող Լևոն Չիդիլյանը բազմաթիվ արխիվային նյութեր և ցուցանմուշներ հավաքագրել է Վրաստանի և Հայաստանի արխիվներից, թանգարաններից և գրադարաններից: