«Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ծրագրերը տեղահանված արցախցիների համար

10.11.2023

Ավելի քան 400 տեղահանված ընտանիքներ բնակություն են հաստատել Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում: «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունը արցախցի ընտանիքներին տրամադրել է տաք հագուստ, անկողնու պարագաներ, սնունդ և բժշկական սպասարկում: