Բարերար Աշոտ Առուստամյանին հանձնվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանը

19.05.2023

Բարերարը պարգևատրվել էր դեռևս մեկ տարի առաջ, սակայն ցանկացել էր Հայաստան այցելության ժամանակ անձամբ Հայոց հայրապետի ձեռքից ստանալ պարգևը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Առուստամյան ընտանիքին: