Բարեխոսական կարգ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշահամալիրում

02.05.2022

Ապրիլի 24-ին առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հոգևորականների թափորի առջևից տարվում էր Սրբոց նահատակաց մասունքարանը, որ օրվա առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռի սրբազան պահոցից: Անմար կրակի մոտ Հայոց հայրապետի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: