Բարեգործական ցուցահանդես զինհաշմանդամների համար

27.11.2017

Հոկտեմբերի 20-ից Royal Classic House հյուրանոցի ցուցասրահում բացվել է նկարիչ Օնո Հակոբյանի անհատական ցուցահանդեսը: «Պարտք» խորագրով այս ցուցահանդես-վաճառքն իրականացվում է «Փյունիկ» հիմնադրամի և Պաշտպանության նախարարության աջակցությամբ: Հասույթը տրամադրվելու է թիվ 1 համալսարանական կլինիկայում զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցմանը: