Բանակի հովվական այցելություն
24.09.2012
Ըստ ՀՀ ԶՈւ-ի եւ Հայ Առաքելական Եկեղեցու միջեւ կնքված համաձայնագրի` հոգեւորականները արդեն 10 տարի է, ինչ սպասավորում են հայոց բանակում: Նրանց թիվը տարեցտարի աճում է եւ այժմ տարբեր զորամասերում սպասավորում են շուրջ 60 հոգեւորականներ: Բանակում գտնվող հոգեւորականի խնդիրն է զինվորների մեջ արթուն պահել հայրենասիրական ոգին, բարձրացնել բարոյահոգեբանական վիճակը, ծանոթացնել քրիստոնեական արժեքներին: