Արքայազն Չարլզի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

31.05.2013

Մայիսի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուելսի արքայազն Չարլզին, ով Հայաստանում է գտնվում «Երևան իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և արքայազն Չարլզը շրջեցին Մայր Աթոռի տարածքում, այցելեցին Մայր Տաճարի թանգարաններ, ուր Ուելսի արքայազնը ծանոթացավ Հայ Եկեղեցու կողմից պահպանվող հոգևոր և մշակութային արժեքներին: Ուելսի արքայազն Չարլզն եղավ նաև «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, ուր ի պատիվ արքայազնի, տեղի ունեցավ ընդունելություն: