Արցախյան պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրուն հյուրընկալեց Վեհափառ հայրապետը

01.04.2021

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն հայոց հայրապետը օրհնեց և զորակցության խոսքեր փոխանցեց հոգելույս գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանի կնոջը՝ Մարիամ Բզնունուն: Օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով ԶՈւ հոգևոր առաջնորդի օգնական, արցախյան երկրորդ պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: