Արցախից բռնի տեղահանվածների բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

04.12.2023

Սեպտեմբեր 19-ից հետո, երկու ամսվա ընթացքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Արցախից բռնի տեղահանված 167 հիվանդ է բուժվել: Մեծ մասին վիրահատել են: Արցախցիներին ուղղված առողջապահական ծրագրերի համար հիմնական միջոցները հատկացրել է «Իզմիրլյան» հիմնադրամը: