Արցախի սրբավայրերի պահպանման հարցով Հռոմում կազմակերպվել է գիտաժողով

02.12.2024

Գիտաժողովն անցկացվել է Սուրբ Թովմաս Աքվինացի Քահանայապետական համալսարանում: Գիտնականները կարևորել են Արցախի մշակութային ժառանգության պահպանումը՝ քրիստոնեական պատումի ու մշակութային համընդհանուր իրավունքների համատեքստում։ Զեկուցումներով հանդես են եկել փորձագետներ և հայագետներ Ջորջթաունի, Օքսֆորդի, Կալիֆոռնիայի, Զալցբուրգի, Ֆլորենցիայի, Հռոմի Լա Սապիենցա, Համբուրգի, Յենայի, Լուվենի և Երևանի համալսարաններից: