Արցախի Պետական երգչախմբի համերգը Մոսկվայում
30.05.2014
Այս տարի լրանում է Կոմիտաս վարդապետի 145-ամյակը, եւ 2014 թվականը հայտարարված է որպես Կոմիտասյան տարի: Օրերս, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արք. Ներսիսյանի հրավերեով եւ օրհնությամբ, Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում ելույթ ունեցավ Արցախի պետական ակադեմիական երգչախումբը: Համերգին հնչեցին Կոմիտաս վարդապետի ժողովրդական, աշխատանքային, հարսանեկան և կատակ երգերը: