Արցախի Մեծ Շեն համայնքի նախկին ղեկավարը Մայր Աթոռի օժանդակությամբ պրոթեզավորվել է
10.06.2024
44-օրյա պատերազմի ժամանակ Թալիշում ականի պայթյունից վիրավորված Դավիթ Անանյանը Մայր Աթոռի նախաձեռնությամբ պրոթեզավորվել է Ավստրիայում։ Բուժում ստացած 6 զինհաշմանդամների հիվանդանոցային ծախսերը հոգացել է Վինցենց գրուպ հիմնադրամը, իսկ կեցության ծախսերը՝ Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու համայնքը: