Արցախի Հանրապետության նախագահը պարգևատրել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդին եւ բարերար Կիսաջեկյանին
29.03.2021
ԱՀ նախագահի հրամանագրով «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով են պարգևատրվել Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը և թեմի խորհրդի ատենապետ, բարերար Անդրե Կիսաջեկյանը: «Արցախում հիշում են և շնորհակալ են այս դժվարին օրերին Արցախի և արցախցիների կողքին կանգնելու ձեր և համայնքի վճռականության համար»,-ասել է Արցախի նախագահը: