Արցախի թեմի վերաբացման 30-ամյակը

02.10.2019

Գնաձասարի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում մեծ շուքով նշվեց Արցախի թեմի վերաբացման երեսուն ամյակը: Տոնական պատարագին ներկա էին Արցախի նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, բարերերներ, մեծ թվով հավատացյալներ: Թեմի վերաբացման առիթով, Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Պարգև արքեպ. Մարտիրոսյանին, ի գնահատումն բազմամյա բեղմնավոր աշխատանքի, շնորհվեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի պատվո բարձր շքանշան: