Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

25.01.2021

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից` նշանակվելով Հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ։ Արցախի թեմի առաջնորդ է դարձել Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը 2007թ.-ից զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Տ. Ենովք քահանա Եսայանը: