Արցախաբնակ բարերար Գարի Սաֆարյանին շնորհվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան
21.02.2020
Փետրվարի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգևատրեց արցախաբնակ բարերար Գարի Սաֆարյանին` հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունների համար: Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց Արցախի հոգևոր կյանքում Շուշիի Սուրբ Հովհանես Մկրտիչ եկեղեցու անգնահատելի դերը, որի վերականգնման գործում մեծ է եղել Գարի Սաֆարյանի ներդրումը: