Արցախ մեկնող քահանաները ստացան Հայոց հայրապետի օրհնությունը

23.10.2020

Հոկտեմբերի 22-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հայրական օրհնությունը տվեց Արցախ մեկնող վեց քահանայի: Հոգևորականները Արարատի մարզի հոգևոր տեսչությունից և Գուգարաց թեմից են։