Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում կազմակերպվել է հոգևոր բակային ճամբար

09.07.2024

Արդեն 6-րդ անգամ անցկացվող Ճամբարին 200 երեխա է մասնկցում, որոնցից 60-ը Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներ են: Մեկ շաբաթ նրանք եկեղեցու բակում մարզվում են, խաղում, մասնակցում մրցույթների ու զրույցների: Ճամբարային օրակարգը պատշաճ անցկացնելու պատասխանատուները Տեր Հովսեփ քահանա Սարգսյանն ու Տեր Երվանդ քահանա Բաբայանն են։