Արշակ Չոպանյանի և Կոմիտաս վարդապետի «Դարից երկար» բարեկամությունը
24.10.2022
«Սպասված և երազված մարդը»: Արշակ Չոպանյանը այսպես է բնորոշել Կոմիտասին նրանց առաջին հանդիպումից հետո: Այսպես էր վերնագրված նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Գրականության և արվեստի թանգարանի «Դարից երկար» խորագրով համատեղ ցուցադրության առաջին բաժինը: