Արեւագալի ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

06.03.2012

Արեւագալի ժամերգությունը նվիրված է Սուրբ Հոգու գովաբանմանը: Նախկինում դա առավոտյան ծառայության մի մասն էր կազմում: Այն խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսի Հարությունը եւ Իր Հայտնությունը Իր աշակերտներին: Այն մեր եկեղեցում սկիզբ է առել Կաթողիկոս Եզր I-ի (630-641թթ.) կարգադրությամբ, իսկ 12-րդ դարում համալրվում Սուրբ Ներսես Շնորհալու շարականներով (1173): Մայր Աթոռում այս ծառայությունը մատուցվում է Մեծ Պահքի ժամանակ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: