Արեւագալի ժամերգություն-2014

10.03.2014

Մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Արեւագալի Ժամերգություն: Նախկինում Արեւագալի ժամերգությունն Առավոտյան ժամերգության մի մասն էր կազմում: Այն խորհրդանշում է Քրիստոսի հարությունը եւ նրա երեւալը աշակերտներին: Ժամերգությունը կատարվում է արեւագալին եւ նույնացվում Քրիստոսի Հարության հետ: Այս ժամերգությունը հաստատել է Եզր I (630-641թթ) Կաթողիկոսը, իսկ XII դարում այն հարստացվել է սուրբ Ներսես Շնորհալու շարականներով: