Արեւագալի ժամերգություն
02.03.2015
Մեծ Պահքի ընթացքում հայ եկեղեցիներում Առավոտյան եւ Գիշերային ժամերգությունների հետ միասին կատարվում է նաեւ Արեւագալի Ժամերգություն: Նախկինում Արեւագալի ժամերգությունն Առավոտյան ժամերգության մի մասն էր կազմում: Այն խորհրդանշում է Քրիստոսի հարությունը եւ նրա երեւալը աշակերտներին: Ժամերգությունը կատարվում է արեւագալին եւ նույնացվում Քրիստոսի հարության հետ: Այս ժամերգությունը հաստատել է Եզր I (630-641թթ) Կաթողիկոսը, իսկ XII դարում այն հարստացվել է սուրբ Ներսես Շնորհալու շարականներով: