Արարող ձեռքեր շարքի 12-րդ ցուցահանդեսը Մայր Աթոռում
19.12.2018
Մայր Աթոռի հովանու ներքո այս տարի արդեն 12-րդ անգամ իրականացվեց «Արարող ձեռքեր» խորագիրը կրող երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրությունը: Այս անգամ Գևորգյան հոգևոր ճեմարանի հարկի տակ հյուրընկալվել էին նկարիչներ Տաթև Նահապետյանն ու Վերոնիկա Բարսեղյանը: