Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները Եռաբլուրում

29.08.2014

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները յուրաքանչյուր ամսվա 24-ը նշանավորում են որեւէ նախաձեռնությամբ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այս անգամ նրանք այցելեցին Եռաբլուր եւ ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի հերոսների շիրիմներին, որից հետո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառում: