Արարատյան հայրապետական թեմը Թարգմանչաց տոնի առիթով կազմակերպել է ինտելեկտուալ խաղ
15.10.2024
3 փուլից բաղկացած խաղին մասնակցել է ԱՀԹ 11 երիտասարդաց միություն։ Հաղթական գավաթը նվաճել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության թիմը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» երիտասարդաց միությունը, 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ «Զորավոր» միությունը: Հաղթողներին տրվել են պատվոգրեր ու մրցանակներ: ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր խորհուրդը տավա մեջ մի քանի անգամ տարբեր թեմաներով անցկացնում է ինտելեկտուալ փառատոններ: Սա այս տարվա 4-րդ խաղն էր: