Արամուսի Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծումը

23.10.2012

Հոկտեմբերի 21-ին ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանի կատարվեց Արամուսի` 19-րդ դարում կառուցված Ս. Հակոբ եկեղեցու վերաօծման արարողությունը: Եկեղեցին նորոգվել է Արամուսի գյուղապետի` Հրայր Նիկողոսյանի ջանքերով: ամբողջությամբ փոխվել են տանիքը, պատուհաններն ու դռները, կատարվել ներքին հարդարման աշխատանքներ: