Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի քահանայական ձեռնադրության 50-ամյակը

23.10.2018

Հոկտեմբերի 21-ին Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցան Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի քահանայական ձեռնադրության և օծման 50 ամյակին նվիրված արարողությունները: Այս առիթով, Ս. Էջմիածնից Անթիլիաս մեկնած Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը շնորհավորեց Կիլիկիո աթոռի գահակալին՝ հրապարակելով նրան ուղղված Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը: