Արագածոտնի թեմը նշել է Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերաօծման 29-րդ տարեդարձը

01.07.2024

Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը 29 տարի առաջ վերաօծել է Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ խոնարհված էր ավելի քան 60 տարի։ Այն կառուցվել է 1891 թվականին Ալաշկերտից եկած գաղթականների կողմից։ 1935 թվականին խորդային իշխանությունների հրամանով դադարել է գործել ու վերածվել պահեստի։ Այս տարի Մայր Աթոռից եկեղեցու վերաօծման օրվա կապակցությամբ առաջին անգամ գյուղ է բերվել Հովհաննես Մկրտչի մասունքը և մատուցվել տոնական պատարագ։