Արաբկիրի եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակվում են
07.11.2017
Տևական դադարից հետո սկսվեց Արաբկիրի նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքների նոր փուլը: Եկեղեցու կառուցումն ավարտվել է եւ այժմ ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքները: Մայրաքաղաքում մեծությամբ երկրորդ (Ս. Գրիգոր Լուսավորչից Մայր Տաճարից հետո) եկեղեցին կառուցվում է Լուիզ Սիմոն Մանուկյանի հովանավորությամբ: