Ավրորա մրցանակի հավակնորդները Մայր Աթոռում
12.06.2018
Հունիսի 7-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2018 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակի հավակնորդներին` Չո Լա Աունին (Մյանմա), Սունիտա Քրիշնանին (Հնդկաստան) եւ Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոյին (Մեքսիկա)` ուղեկցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկի` Նուբար Աֆեյանի եւ Հարութ Շիթիլյանի: