Ավագ Չորեքշաբթի

18.04.2019

Ավագ Չորեքշաբթին հիշատակն է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծման և Տիրոջ մատնության: Օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն: