Ավագ ուրբաթը և Ավետման տոնը Ստեփանակերտի մայր տաճարում

11.04.2023

Չորս տարի առաջ, ապրիլի 7-ին` Աստվածամոր ավետման տոնին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ օծվեց Արցախի մայր տաճարը: Արցախի թեմի առաջնորդը ցավով նշեց` այս տարի Ստեփանակերտում տոնակատարությամբ չեն նշում տաճարի օծման տարեդարձը ոչ միայն Ավագ ուրբաթի հետ համընկնելու պատճառով: Պատերազմն ու դրա հետևանքները շատ բան են խաթարել արցախցիների կյանքում: