Ավագ ուրբաթ՝ Խաչելություն եւ Թաղում

09.04.2015

Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան եւ թաղման հիշատակության խորհուրդն ունի: Այս ամենը խորհրդանշող արարողություններ կատարվեցին հայկական բոլոր եկեղեցիներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամբողջությամբ ծաղիկներով ծածկված ծաղկյալ գերեզմանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապտությամբ եւ եկեղեցական թափորի ուղեկցությամբ, Մայր Տաճարից տարվեց Ս.Տրդատի բաց խորան, որտեղ կատարվեց թաղման կարգը: