ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ` Թաղման կարգ

05.04.2018

 Ավագ Ուրբաթը Հիսուսի չարչարանքների ու խաչելության հիշատակության խորհուրդն ունի: Այդ օրը նշվում է նաեւ Հիսուս Քրիստոսի խաչից իջեցման եւ թաղման հիշատակը: Սուրբ Էջմիածնում պատրաստվում է եկեղեցու մանրակերտը` ամբողջությամբ ծաղիկներով ծածկված. այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի ծաղկյալ գերեզմանը: Գերեզմանը եկեղեցականներից բաղկացած թափորի ուղեկցությամբ պտտեցվում է տաճարի շուրջը: