Ավագ Ուրբաթ ` Թաղման կարգ

23.04.2019

Ավագ Ուրբաթը Հիսուսի չարչարանքների ու խաչելության հիշատակության խորհուրդն ունի: Այդ օրը նշվում է նաեւ Հիսուս Քրիստոսի խաչից իջեցման եւ թաղման հիշատակը: Այս առիթով, հայ եկեղեցիներում պատրաստվում է եկեղեցու մանրակերտը` ամբողջությամբ ծաղիկներով ծածկված. այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի ծաղկյալ գերեզմանը: Գերեզմանը եկեղեցականներից բաղկացած թափորի ուղեկցությամբ պտտեցվում է եկեղեցու շուրջը: