Ավագ ուրբաթ`Թաղման կարգ

18.04.2017

Ավագ Ուրբաթը Հիսուսի չարչարանքների ու խաչելության հիշատակության խորհուրդն ունի: Այդ օրը նշվում է նաեւ Հիսուս Քրիստոսի խաչից իջեցման եւ թաղման հիշատակը: Սուրբ Էջմիածնում պատրաստվում է եկեղեցու մանրակերտը` ամբողջությամբ ծաղիկներով ծածկված, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի ծաղկյալ գերեզմանը: Գերեզմանը եկեղեցականների թափորի ուղեկցությամբ պտտեցվում է տաճարի շուրջը: