Ավագ Շաբաթ-2014

16.04.2014

Ծաղկազարդից մինչեւ Սուրբ Հարության տոնն ընկած ժամանակահատվածը Հայ Եկեղեցում կոչվում է Ավագ Շաբաթ: Ավագ կամ Մեծ Շաբաթը մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին յոթ օրերի ուսուցումների, չարչարանքների, մահվան եւ հարության պատմությունն է: Այն այս տարի սկսում է ապրիլի 13-ին եւ կավարտվի ապրիլի 19-ի երեկոյան, երբ կմատուցվի Ս. Հարության ճրագալույցի պատարագը: