Ավագ Հինգշաբթի՝ Ոտնլվայի արարողություն-2016
30.03.2016
Մարտի 24-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի արարողություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ օրհնեց Ս. Խորանին դրված յուղն ու ջուրը, այնուհետեւ, հետեւելով Հիսուս Քրիստոսի օրինակին, լվաց եւ յուղով օծեց առաքյալներին խորհրդանշող տասներկու անձանց ոտքերը: Տասներկուսի մեջ կային եպիսկոպոս, վարդապետ, զինվորներ եւ ուսանողներ: