ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ` Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում-2014

18.04.2014

Ավագ հինգշաբթի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման: Սուրբ Պատարագի հիմնական խորհուրդը Քրիստոսի զոհաբերությամ միջոցով մարդկության փրկությունն ու Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումն է, որի խորհրդանիշն են Սուրբ Սեղանին դրված օրհնված հացն ու գինին: