Ավագ Հինգշաբթի ` Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում

03.04.2015

Ավագ Հինգշաբթի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման: Սուրբ Պատարագի հիմնական խորհուրդը Քրիստոսի զոհաբերության միջոցով մարդկության փրկությունն ու Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումն է: