Ավագ Ավետարանը գտնվում է Աստրախանի հայկական եկեղեցում
16.04.2012
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ Աստրախանի (ՌԴ) պատկերասրահի արխիվից Աստրախանի Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցի է բերվել Ավագ պատմական Ավետարանը։ Ավետարանը գրվել է Ջուղայի Սուրբ Ստեփանոս վանքում երկու հարյուր տարի առաջ Դավիթ Ենեղեցու կաթողիկոսի օրոք։