Աստվածաշնչի ուսումնասիրություն դասընթաց Մայր Աթոռում

20.07.2011

Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունն (տնօրեն Տ. արքեպ. Եզնիկ Պետրոսյան) ու Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպությունը կազմակերպել էին Աստվածաշնչի ուսումնասիրություն դասընթացը: Դասընթացին մ,ասնակցում էին «Քրիստոնեական դաստիարակության կենտրոն»-ի աշխատակիցները, Երեւանի հանրակրթական դպրոցների ուսուցիչները, Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպությամ անդամները, տարբեր բուհերի, այդ թվում Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողները եւ մանկատան հոգեբանները: Դասընթացից հետո շուրջ 110 մասնակիցները հանդիպեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ եւ ստացան դասընթացի վկայականները: